01/10/2024
Այսօր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա էին այցելել Եվրամիության Շրջակա միջավայրի գլխավոր տնօրինության ընդլայնման հարցերի համակարգող տիկին Մադալինա Լաքստոնը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ տիկին Զուզաննա Սորոցինովան, որոնց ուղեկցում էր «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Վահագն Տոնոյանը։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց «ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս», «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» և «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրերի շրջանակներում ՊՈԱԿ-ի հետ իրականացված ծրագրերը՝ լաբորատորիայի տեխնիկական վերազինման, մասնագիտական վերապատրաստման, լաբորատորիայի հավատարմագրման, մակերևութային և ստորերկրյա ջրերի դիտակետերի արդիականացման, Ջրի շրջանակային դիրեկտիվի համաձայն մոնիթորինգի ծրագրերի ներդրման ուղղությամբ և մատնանշեց դրանց արդյունքները։
Լևոն Ազիզյանը շնորհակալություն հայտնեց շարունակական համագործակցության համար և կարևորեց հետագա աջակցության անհրաժեշտությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի՝ մասնավորապես, Ջրի շրջանակային դիրեկտիվի և Օդի դիրեկտիվի պահանջների համաձայն մոնիթորինգի համակարգի ներդրման հարցում։ Քննարկվեցին հետագա զարգացման քայլերը և առկա խնդիրները։