AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Encephalartos woodii ծառատեսակը համարվում է աշխարհի ամենամիայնակ տեսակը, որի կլոնները ևս արական են

18/07/2024

1895 թվականին բուսաբան Ջոն Մեդլի Վուդը Հարավային Աֆրիկայի Նգոյե անտառում հայտնաբերեց Encephalartos woodii (E. woodii) ծառատեսակը, որը համարվում է աշխարհի ամենամիայնակ տեսակը, քանի որ պահպանվում է միայն արական առանձնյակով։ Գիտնականները տեսակի վերականգնման համար ստեղծել են կլոններ, սակայն բոլոր E. woodii-ի կլոնները արական են, որոնք կանխում են բույսի վերարտադրությունը:
Հետազոտողների թիմերն օգտագործում են դրոններ և արհեստական բանականություն՝ E. woodii-ի իգական առանձնյակի փնտրման համար: Անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հետազոտությունների արդյունքում որոշվում են անտառների այն հատվածները, որտեղ հավանական է տեսակի առկայությունը։
E. woodii-ի իգական առանձնյակի հայտնաբերումը թույլ կտա բույսի սեռական վերարտադրության իրականացմանը, գենետիկական բազմազանության ապահովմանը և կարևոր դեր կխաղա տեսակի պահպանման ջանքերում: Այս մեթոդը վտանգված տեսակների վերականգման ռազմավարություններում կարող է նշանակալից դեր խաղալ: