AM RU EN

<<Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում>> ծրագիր

 

  ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

19.05.2021թ.
Կայացել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում իրականացված «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» եզրափակիչ աշխատաժողովը

Ծրագիրն իրականացվել է համատեղ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Հայաստանի Հանրապետությունը ծրագրին մասնակցել է միայն  Ստոկհոլմի կոնվենցիայի կարգավորման տակ գտնվող պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների) մասով։  

կարդալ ավելին

27.12.2019թ.
Անցկացվել են <<ՊՔԲ-ների և Սնդիկի վերաբերյալ>> ծրագրերի իրականացման ղեկավար կոմիտեների նիստերը

Տեղի են ունեցել «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» (ՊՔԲ-ների վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի և «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի (Սնդիկի վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի իրար հաջորդող նիստերը։

կարդալ ավելին

16-20.12.2019թ.
ՄԱԱԶԿ ծրագրի ղեկավարի առաքելությունը Հայաստանի Հանրապետություն Միջազգային փորձագետ պարոն Ալեքսանդար Միկովսկու այցը Հայաստանի Հանրապետություն 2019 թվականի դեկտեմբերի 16-20-ը

Այցի նպատակն էր տրամադրել տեխնիկական աջակցություն ՊՔԲ-ների գույքագրման գործընթացներին և գնահատել աշխատանքների իրականացումը։

 

կարդալ ավելին

11.11.2019թ.
Ուսուցողական աշխատաժողով տեսչական մարմինների համար

«Օզոնային շերտը քայքայող նյութերի և Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում կայացել է պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ներ) կառավարման և վերահսկման վերաբերյալ երկօրյա ուսուցողական աշխատաժողով` նախատեսված առողջապահական, բնապահպանական և էներգետիկայի ոլորտի տեսչական մարմինների համար։

կարդալ ավելին

07-08.11.2019թ.
ՄԱԱԶԿ ծրագրի ղեկավարի առաքելությունը Հայաստանի Հանրապետություն

«Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի ղեկավար պարոն Ադեգբոյեգա Աջանին ծրագրի օգնական տիկին Ռաշա Աբդրաբունի հետ մասնակցել է 2019թ. նոյեմբերի 7-ին Երևանում կազմակերպված պետական բնապահպանական, առողջապահական և էներգետիկ համակարգի տեսուչների համար պոլիքլորացված բիֆենիլների կառավարման վերաբերյալ դասընթացին։

կարդալ ավելին

21.10.2019թ.
Ուսուցողական աշխատաժողով պոլիքլորացված բիֆենիլներ տնօրինող կազմակերպությունների համար

Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից համատեղ իրականացվող «Օզոնային շերտը քայքայող նյութերի և Կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի ներքո կայացել է ուսուցողական աշխատաժողով ՊՔԲ-ներ (պոլիքլորացված բիֆենիլներ) տնօրինող կազմակերպությունների համար՝ այդ նյութերը պարունակող յուղերի և սարքավորումների հաշվառման, նմուշառման և մակնշման վերաբերյալ։

կարդալ ավելին

23.05.2019թ.
Կայացել է Ստոկհոլմի կոնվենցիայի կարգավորման տակ գտնվող պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների) ծրագրի իրականացման ներածական սեմինար

2019թ.-ի մայիսի 23-ին կայացավ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում իրականացվող «ՕՇՔՆ-ների (օզոնային շերտը քայքայող նյութերի) և ԿՕԱ-ների (կայուն օրգանական աղտոտիչների) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիրն Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի ներածական սեմինարը, որին մասնակցեցին շահագրգիռ գերատեսչությունների, էներգետիկ համակարգի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

կարդալ ավելին

26.04.2019թ.
Աշխատաժողով էներգետիկ համակարգի կազմակերպությունների համար

«Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիր Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի իրականացման շրջանակներում 2019 թվականի ապրիլի 26-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմակերպվել և անցկացվել է աշխատանքային հանդիպում էներգետիկ համակարգի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

կարդալ ավելին

11.04.2019թ.
Կայացել է Ստոկհոլմի կոնվենցիայի կարգավորման տակ գտնվող պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների) ծրագրի իրականացման ղեկավար կոմիտեյի նիստ

2019թ.-ի ապրիլի 11-ին բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի իրականացման ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը, որը վարում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը։

կարդալ ավելին

04.07.2018թ.
Աշխատանքային հանդիպում էներգետիկ համակարգի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Երևան քաղաքում 2018թ.-ի հուլիսի 4-ին Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել բնապահպանության նախարարության և էներգետիկ համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ խորհրդակցություն:

կարդալ ավելին