14/07/2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն.մ3, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 13-ը ներառյալ՝ 95.632մլն.մ3:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 7-13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 13.059 մլն.մ3, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հուլիսի 13-ը ներառյալ՝ 65.951 մլն.մ3: