16/06/2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.74 մ (15.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.076 մլն.մ3, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 15-ը ներառյալ՝ 92.345 մլն.մ3:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հունիսի 9-15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 11.842 մլն.մ3, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հունիսի 15-ը ներառյալ՝ 15.315 մլն.մ3: