AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 19-25-ը (2025թ․)

26/05/2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 19-25-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (25.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 10.874 մլն. մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից մայիսի 25-ը ներառյալ՝ 79.322 մլն.մ³: