07/10/2024
Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել են աշնանացան ցորենի նախացանքի աշխատանքները, կատարվել են բանջարանոցային մշակաբույսերի, հնդավորների, խաղողի, ընկույզի, նախալեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաքը ավարտվել է, լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի և հնդավորների բերքահավաք։
Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենը կտցել է, տեղ-տեղ ծլել։
Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով նախացանքի, ցանքի, հատիկի աճի և զարգացման պայմանները: