AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 29.07-04.08 (2024թ․)

05/08/2024

Սևանա լճի մակարդակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.66 մ (04.08.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 49 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.063 մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 4-ը ներառյալ՝ 171.439 մլն.մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 6.347 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից օգոստոսի 4-ը ներառյալ՝ 72.053 մլն.մ³: