27/05/2024
Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը, նախալեռնային շրջաններում՝ հասկակալումը, լեռնային շրջաններում՝ աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը։
Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճն ու զարգացումը, իսկ լեռնային շրջաններում սկսվել է հնդավորների պտուղների ծևավորումը։
Հովտային շրջաններում դիտվել է խաղողի վազի մասսայական ծաղկումը, շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի կողային ընձյուղների առաջացումը, ձմերուկի երրորդ տերևները։
Նախալեռնային շրջաններում սկսվել է կարտոֆիլի ծաղկումը, առաջացել են խաղողի վազի ծաղկաբույլերը, եգիպտացորենի՝ 3-5-րդ տերևները։