AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օվկիանոսի տաքացումը

11/02/2025

Օվկիանոսի տաքացումը հանգեցնում է էքստրեմալ հիդրոօդերևութաբանական իրադարձությունների հաճախականության և մասշտաբների ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, թայֆունները և հորդառատ տեղումները:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև օվկիանոսները տաքանում էին 1955-1986 թվականներին, վերջին տասնամյակների ընթացքում տաքացումը շատ արագացել է:
Օվկիանոսի ինտենսիվ տաքացումը պայմանավորված է ինչպես մարդածին գործոնով, այնպես էլ հրաբխային մագմայի ազդեցությամբ, որի ժայթքումը ուժեղացել է վերջին տասնամյակներին: Օվկիանոսի երկրակեղևը, որն ավելի բարակ է, քան մայրցամաքային երկրակեղևը, թույլ է տալիս մագմային ավելի ուժեղ տաքացնել օվկիանոսի հատակը:
Կան մի քանի նշաններ, որոնք ցույց են տալիս, որ օվկիանոսը տաքանում է խորքային շերտերում՝ 
Օվկիանոսի ջրերի տաքացմանը նպաստող գործոններից մեկը մեթանի արտանետումն է։
Օվկիանոսի խորքային շերտերում ջերմաստիճանի աճի տվյալները ցույց են տալիս, որ օվկիանոսը տաքանում է ինչպես վերևից, այնպես էլ ներքևից:
Օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի բոլոր ժամանակների պատմական ռեկորդը գերազանցվել է 2023 թվականին:
Համաշխարհային օվկիանոսի ջրերի տաքացման մեկ այլ ապացույց է օվկիանոսի տաք ալիքների առաջացումը, որոնք օվկիանոսի ջրի մակերևույթի տաքացած հատվածներն են: Այս ջերմային ալիքները էական ազդեցություն ունեն օվկիանոսային հոսանքների վրա: 
Ըստ երկրաբան Ջեյմս Քամիսի, հրաբխի ժայթքման պատճառ դարձած մագմայի աճը, հավանաբար տաքացրեց օվկիանոսի հատակի ջուրը: 2010 թվականի մայիսին տաք ջրի զանգվածը մակերես դուրս եկավ Գրենլանդիայի տակ գտնվող տեկտոնական գոտուց, որը, ինչպես ենթադրվում է, որոշ ժամանակով փակել էր Գոլֆստրիմ տաք օվկիանոսային հոսանքի ճանապարհը։

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025