AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կայացել է Օրհուս կենտրոնի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը

30/01/2025

Երևանի Օրհուս կենտրոնում կայացել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը։
Նիստի օրակարգում էր Օրհուս կենտրոնի 2025 թվականի տարեկան աշխատանքային ծրագրի քննարկումը և հաստատումը։ Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ կենտրոնի գործունեությունը պետք է նպաստի Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրագործմանը։
Խորհրդի կողմից մշակված ծրագիրն ընդգրկում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են ապահովելու հասարակության տարբեր խմբերի ներգրավվածությունը բնապահպանական հարցերի քննարկումների և որոշումների կայացման գործընթացներին։ 
Մասնավորապես, աշխատանքային ծրագիրը ներառում է միջոցառումներ, որոնք խթանում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, հանրային քննարկումների կազմակերպման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացների հանրայնացման, համապատասխան նորմատիվ իրավական ակտերի և միջազգային կոնվենցիաների իրագործման վերաբերյալ տեղեկատվության տարածումը։
Խորհուրդն հաստատել է աշխատանքային պլանը՝ առանձնացնելով որոշ լրացումներ, որոնք վերաբերում են կենսաբազմազանության պահպանությանն ու թափոնների կառավարման հիմնախնդիրների ընդգրկմանը: 
Կարևորվել է կենտրոնի դերի ընդլայնումը և շահառուների ավելի լայն շրջանակի ներգրավումը՝ առցանց գործիքների կիրառման միջոցով: Քննարկվել է նաև Հայաստանի մարզերում Օրհուս կենտրոնների վերաբացման հնարավորությունները, ինչը կարևոր խնդիր է բնապահպանական հարցերի հանրայնացման և տեղական մակարդակում ներգրավվածության բարձրացման համար։ 
Օրհուս կենտրոնի խորհուրդը գործում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով և ներառում է պետական մարմինների երկու ներկայացուցիչ և երեք ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից։ Այս կառույցի միջոցով կենտրոնն ապահովում է կապը Կառավարության և հասարակության միջև, ապահովելով բնապահպանական հարցերի շուրջ բաց քննարկումների հարթակ։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծել է Օրհուս կենտրոնի կարևորությունը՝ որպես միջնորդ պետության և հասարակության միջև՝ ապահովելով տեղեկատվության ազատ հոսքը և հանրության ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում։

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության տնօրեն Աբդուլլո Խաբիբուլո Քուրբոնզոդայի հետ

23/10/2025

Քլորօրգանական թափոնների վերամշակում քայքայիչ ջրածնավորման եղանակով

15/10/2025