AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ամրապնդվում է համագործակցությունը՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում

30/01/2025

Հունվարի 22-24-ը տեղի է ունեցել աղետների  ռիսկի կառավարման կարողությունների զարգացման թեմայով եռօրյա սեմինար, որին մասնակցել են Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդին, ինչպես նաև ԱՄՆ Անվտանգության ինստիտուտի և Ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի փորձագետներ ու ՆԳ նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Սեմինարին մասնակցել է նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։ Իր ելույթում տիկին Գրիգորյանը ներկայացրել է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկման և նախազգուշացման առկա համակարգերը և դրանց դերը աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում՝ ընդգծելով վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործման կարևորությունը, ինչպես նաև ազդեցությունների հիման վրա կանխատեսումների իրականացման կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։

Ռիսկերի կառավարմանն ուղղված այս հիմնարար բաղադրիչները համահունչ են ճգնաժամային հաղորդակցության ու իրազեկման մեխանիզմներին, վաղ ազդարարման համակարգերի արդիականացմանը, աղետների ռիսկերի պլանավորման գործընթացներին և GIS համակարգերի կիրառման հարցերին։ Ավելին, դրանք նպաստում են աղետների ռիսկի կառավարման ռազմավարության գերակա ուղղությունների զարգացմանը և ամերիկյան փորձի համադրելիությանն ու համապատասխանեցմանը։

Եռօրյա սեմինարի ավարտին Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը մասնակիցներին հանձնել են հավաստագրեր։

Սեմինարը ևս մեկ կարևոր քայլ էր դեպի  համագործակցության զարգացում և նորարարությունների ներդրում աղետների ռիսկի կառավարման ոլորտում