AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (18 -23.02.2025թ.)

Ուշադրություն
Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ շատ ուժեղ:

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Երևան քաղաքի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան       16.1°C (1960թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա           -21.0°C (2017թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       0.4°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին