AM RU EN

Ագրոօդերեվութաբանական դիտարկումներ

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ ՀՈՒՆԻՍԻ 6-12

14/06/2022

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են ցողունակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման, հովտային շրջաններում՝ կաթնային հասունացման փուլերում։
Հովտային շրջաններում սկսվել է պտղատուների պտղի հասունացումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի երրորդ տերևները, տեղ-տեղ՝ ծաղկաբույլերը, նախալեռներում շարունակվել է հնդավորների ձևավորումը, լեռնային շրջաններում ծաղկումն ավարտվել է, առաջացել է կարտոֆիլի կողային ընձյուղները։
Եղանակային պայմանները լեռնային և որոշ նախալեռնային շրջաններում նպաստավոր չեն եղել դաշտային աշխատանքների իրականացման համար։ Ժամանակ առ ժամակակ դիտված տեղումները, առանձին շրջաններում՝ կարկուտը որոշ չափով վնաս է հասցրել մշակաբույսերին։