AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. Հունիսի 2-8-ը (2022թ.)

09/06/2022

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հունիսի 4-ին, 6-ին և 7-ին, Շենգավիթում՝ հունիսի 4-ին, 6-8-ը, Նոր Նորքում՝ հունիսի 6-ին և 8-ին։ 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում հունիսի 4-7-ը, Նոր Նորքում՝ հունիսի 6-ին։ 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։