16/10/2023
Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է պտղատուների, խաղողի, բանջարանոցային մշակաբույսերի, եգիպտացորենի, կարտոֆիլի, կաղամբի բերքահավաքը։
Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծլել է, նախալեռնային շրջաններում սկսվել են ցանքի, իսկ հովտային շրջաններում շարունակվել են նախացանքի աշխատանքները:
Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով նախացանքի, ցանքի, հատիկի աճի և զարգացման պայմանները: