11/09/2023
Շաբաթվա ընթացքում լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել են կարտոֆիլի, կաղամբի, հնդավորների, հովտային շրջաններում՝ բանջարանոցային մշակաբույսերի և խաղողի բերքահավաքը։
Առանձին լեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետներում կատարվել են աշնանացան ցորենի նախացանքային, տեղ-տեղ՝ ցանքի աշխատանքեր։
Շաբաթվա վերջին օրերին դիտված տեղումները փոքր-ինչ բարձրացրել են հողի խոնավության պաշարները և բարելավվել աշնանացանի նախացանքի և ցանքի պայմանները: