AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 31-սեպտեմբերի 6-ը (2023թ.)

08/09/2023

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում և Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-3-ը, 6-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին։ 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 31-սեպտեմբերի 4-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 3-ին, 4-ին։ 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։