07/08/2023
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը և դաշտային աշխատանքները։
Հացահատիկային մշակաբույսերն առանձին լեռնային շրջաններում հասունացել են, նախալեռնային շրջաններում կատարվել է բերքահավաք։
Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը և բերքահավաքը, բանջարանոցային մշակաբույսերի և ծխախոտի տերևների հասունացումը, դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ և կաղամբի տեխնիկական հասունացում։ Լեռնային շրջաններում կարտոֆիլի ծաղկումն ավարտվել է, շարունակվել է պտղատուների հասունացումը։