03/07/2023
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում ծաղկել են, տեղ-տեղ սկսվել է կաթնային հասունացումը, նախալեռներում գտնվել են կաթնային, առանձին շրջաններում՝ մոմային հասունացման փուլերում։
Հովտային շրջաններում աշնանացան ցորենը լրիվ հասունացել է, շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը, կատարվել է բերքահավաք, բանջարանոցային մշակաբույսերը և կարտոֆիլը ծաղկել են, դիտվել է ծխախոտի ցողունի աճ։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտուղների հասունացումը, բանջարանոցային մշակաբույսերը ծաղկել են, կարտոֆիլի ծաղկումն ավարտվել է, սկսվել է կաղամբի գլխի ձևավորումը։
Լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլը գտնվել է ծաղկաբույլերի առաջացման փուլում, տեղ-տեղ՝ ծաղկել է։
Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարելավել են հողի խոնավության պաշարները։