AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26.06-01.07.2022թ.)

Պայմանական նշաններ

26.06.2022թ

Երևան քաղաքում՝    
Հունիսի 26-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 27-ին կեսօրից հետո, 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ: Հունիսի 30-ին, հուլիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`  
Հունիսի 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-30-ին, հուլիսի 01-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 4-6, 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով: