AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (16-21.06.2022թ.)

Պայմանական նշաններ

16.06.2022թ

Երևան քաղաքում՝    

Հունիսի 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ: Հունիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`  

Հունիսի 16-ին կեսօրից հետո, 17-19-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20- 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        35.0°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան           8.8°C (1966թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      21.0°C