AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07-12.02.2023թ.)

Պայմանական նշաններ

Ուշադրություն
Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերից՝ ձյուն։
Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, փետրվարի 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքի փետրվարի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      13.6°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -16.1°C (1968թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     -1.0°C