Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 30-ի կեսօրից հետո, դեկտեմբերի 01-ի գիշերը, 03-ի ցերեկը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ին, 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 01-ի գիշերն, 03-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ին, 03-ի գիշերը, 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքի դեկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ